Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ծառուկյան» դաշինքը որոշեց միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին

«Ծառուկյան» դաշինքը որոշեց միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին
30.04.2018 | 19:56

Աժ-ում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ:
Հանդիպման արդյունքում, որին Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում, խմբակցությունը որոշեց Հայաստանի վարչապետի ընտրություններում միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին:

Հանդիպումից հետո խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ կառավարությանը «Ծառուկյան» դաշինքի մաս կազմելու հարց չի քննարկվել: Նա նաև նշեց, որ վարչապետի ընտրությունից հետո անպայման քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցը:
«Ծառուկյան» դաշինքը Աժ մեծությամբ երկրորդ խմբակցությունն է` ունի 31 պատգամավոր:

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ